Skip to main content
✅20.05.2026թ․ Արարատի պետական բժշկական քոլեջի երրորդ և չորրորդ կուրսերի «Քույրական գործ» մասնագիտության ուսանողները, դասախոսներ Լ․ Պողոսյանի և Լ․ Ղազարյանի ուղեկցությամբ, «Անատոմիա և ֆիզիոլոգիա» և «Քույրական գործը մանկաբուժությունում» մոդուլների շրջանակում հյուրընկալվեցին Հայկական բժշկական ինստիտուտի անատոմիայի թանգարանում և սիմուլյացիոն կենտրոնում, որի համար շնորհակալություն ենք հայտնում Անատոմիայի և ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչին՝
Հարգելի՛ Անաիդա Գարեգինովնա,
Սրտանց շնորհակալ ենք անատոմիայի թանգարանն այսքան հետաքրքիր, բովանդակալից և մասնագիտական բարձր մակարդակով ներկայացնելու համար։ Ձեր մանրամասն բացատրությունները, յուրաքանչյուր ցուցանմուշի նկատմամբ ցուցաբերած ուշադրությունը և հատկապես հազվադեպ հանդիպող նմուշների ցուցադրությունը մեծ տպավորություն թողեցին մեզ վրա։
Ձեր գիտելիքները, նվիրվածությունն ու մատչելի ներկայացման ձևը այցը դարձրեցին ոչ միայն ուսուցողական, այլև իսկապես հիշարժան և ոգեշնչող։ Շնորհակալ ենք ջերմ վերաբերմունքի, համբերատարության և արժեքավոր գիտելիքների փոխանցման համար։