
Սույն թվականի մայիսի 26-ին «Դեղագործություն» մասնագիտության հեռակա ուսուցման 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողները «Դեղերի գործարանային տեխնոլոգիա» մոդուլի շրջանակում ճանաչողական այց կատարեցին «ԷՍԿՈ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերություն:

Այցի ընթացքում ուսանողները ծանոթացան ընկերության արտադրական գործընթացին և դեղաձևերին։

Խորին շնորհակալություն ենք հայտնում «ԷՍԿՈ-ՖԱՐՄ» ընկերության տնօրինությանը՝ հյուրընկալության և մասնագիտական գիտելիքներով կիսվելու հնարավորության համար։
Դասախոսներ` Ա. Հովհաննիսյան
Տ. Բազիկյան